Ներքին 1 տարի առաջ - 15:35 18-11-2024

Ո՛չ լուսացույց է եղել, ո՛չ ուղեփակոց, ո՛չ գնացքավարն է ազդանշան տվել. մանրամասներ՝ գնացքի և Nissan-ի վթարից

Լրագրող Թագուհի Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 14-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնատար գնացքի և Nissan Xterra մակնիշի ավտոմեքենայի բախման հետևանքով հայրս՝ Նիսանի վարորդ Վաչագան Մելքոնյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Սա մեր գյուղում գնացքի մասնակցությամբ տեղի ունեցած առաջին պատահարը չէ։ Նման իրավիճակներում, որպես կանոն ՀԿԵ-ն շտապում է կատարվածի մեղավորությունն անմիջապես բարդել վարորդների վրա, սակայն, սա այդ դեպքը չէ։

Տարածքը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, երկու կողմից ծածկված է ծառերով և տեսանելիություն, գրեթե չկա։

Եվ քանի որ գծանցումն ուղեփակոցով չէ, լուսացույց չկա, վարորդներին այլ բան չի մնում, քան կանգնել և սպասել գնացքի ազդանշանին։

Ինչպես նշում է հայրս և տարածքում ապրող բնակիչները, որոնց ի դեպ՝ մինչ այս պահը քննիչը չի հարցաքննել, գնացքավարը նախազգուշացնող կամ ազդարարող նշան չի տվել, իսկ գնացքի սուլոցը ՉԼՍԵԼԸ ԱՆՀՆԱՐ է։

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային կանոնների համաձայն՝ երկաթուղային գծանցներում լուսացույցի կարմիր թարթող ազդանշանի հետ միաժամանակ կարող է տրվել նաև ձայնային ազդանշան, որը երթևեկության մասնակիցներին լրացուցիչ տեղեկացնում է գծանցով երթևեկությունն արգելելու մասին:

Այս դեպքում, ինչպես արդեն նշեցի՝ ոչ լուսացույց է եղել, ո՛չ ուղեփակոց, ո՛չ էլ ազդանշան։

Համաձայն ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ ԱԶԴԱՆՇԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ հրամանի՝ ազդարարող ազդանշան (գնացքաքարշի մեկ երկար սուլոց) տրվում է այն դեպքում, երբ գնացքը մոտենում է կայարաններին, գծային կետին, ուղևորային կանգառներին, արագության նվազեցում պահանջող փոխադրելի ազդանշաններին, «C» ազդանշանային նշաններին, փոսերին, ուղու կոր տեղամասերին, գծանցներին և այլն։

Նշեմ, որ տարածքում առկա է «C» ազդանշանային նշանը, ինչի պարագայում գնացքավարը պարտավոր էր միացնել ազդանշանը։

Այսքանից հետո պարզվում է դեպքի կապակցությամբ վարույթ չի նախաձեռնվել, քանի որ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ըստ Քննչական կոմիտեի՝ վնասվածք ստացած անձ չկա։ Փաստորեն գլխի վնասվածքները՝ այդ թվում գանգուղեղային տրավման, պոլիտրավման, թոքի սալջարդը և մյուս վնասվաքծները Կոտայքի մարզի քննիչների համար չեն համարվում վնասվածքներ, կամ էլ մարզային քննիչները ՀԿԵ-ի ուղղորդմամբ հավանաբար հույս ունեն անաղմուկ գործը փակել։

Ուսումնասիրելով դեպքի հանգամանքները, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ․ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ամբողջությամբ պատասխանատվություն է կրում մարդու առողջությանը հասցված վնասի համար։

Առայժմ այսքանը։
Հ․ Գ․ Հայրիկիս առաջին օգնություն են ցուցաբերել գյուղացիները, իսկ գնացքավարն ու մեքենավար-հրահանգիչը գնացքից չեն իջել անգամ այն պահին, երբ հորս պատգարակով գնացքի վագոնի տակով մեծ դժվարությամբ տեղափոխել են շտապօգնության մեքենա»։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն