Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 17:51 16-11-2024

Մեծ հրդեհ էր՝ 2 տան տանիք այրվում էր, 3-րդին էր հասնում. մանրամասներ` Նորաշենի հրդեհից

«Դեպքը տան տերերի անփութության պատճառով է եղել։ Մեքենայի նստարանի գուպկաներն են բռնկվել, դրանից է եղել՝ ենթադրաբար։ Մեկը տեսել է, մյուսներին է ձայն տվել։ Բարեբախտաբար՝ տուժողներ չեն եղել, տները չեն այրվել, ամեն ինչն էլ փրկվել է տանը։ Միայն տանիքներն են այրվել, որից հետո, անվտանգության նկատառումներով՝ լույսը և գազը անջատել են տներում, իսկ մի փոքր առաջ՝ ստուգելուց հետո միայն, միացրել են»,- ասաց Նորաշենի վարչական ղեկավար Էդուարդ Չոբանյանը

Նշենք որ երեկ՝ Նոյեմբերի 15-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում:

Վարչական ղեկավարի խոսքով՝ Փրկարար ծառայությունը շատ արագ է արձագանքել, գրեթե 20-25 րոպեում վտանգը չեզոքացվել է․

«Մենք չէնք հավատում, որ այդ արագության տակ հնարավոր էր այդ կրակը մարել, որովհետև 2 տան տանիք միաժամանակ այրվում էր, 3-րդին էլ պետք է հասներ, որը ի դեպ՝ իմ տունն էր, բայց ինչպես նշեցի՝ Փրկարար ծառայության օպերատիվ գործողությունների շնորհիվ, բարեբախտաբար՝ ամեն հարց արագ լուծվեց»։

Ինչ վերաբերվում է փոխհատուցմանը, Էդուարդ Չոբանյանը նշեց, որ պետությունից էլ աջակցություն կստանան, քանի որ արձանագրված է, և ինքն էլ որպես վարչական ղեկավար ամեն հնարավոր աջակցություն կցուցաբերի։ Նա նշեց նաև, որ համագյուղացիները ևս իրենց մեծ օժանդակությունն են ցուցաբերել թե՛ հրդեհի մարման աշխատանքներում, և թե՛ իրենց աջակցությունն են հայտնել հրդեհի հետևանքով տուժածներին։

Հիշեցնեք, որ նոյեմբերի 15-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորաշեն գյուղի Նելսոն Ստեփանյան փողոցի երկու տներում, այս մասն տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
21:41 Կիրանցում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 88.89%-ը
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին