87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով Եթե ժողովուրդը դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, ես հրաժարական կտամ և կհեռանամ. Փաշինյան Երևանում բախվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com Մահացել է անվանի գիտնական ու բարերար Գրիգորի Գաբրիելյանցը Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին Արտառոց պատահար՝ Երևանի քրեական ոստիկանության դիմաց. վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է․ Shamshyan.com Բաքուն ողջունել է Անկախության հռչակագրի բացակայությունը ՀՀ նոր Սահմանադրության մեջ Վարորդներից մեկը խմած էր, հազիվ էր ոտքի վրա կանգնում. Երևանի կենտրոնում ավտովթար է տեղի ունեցել. shamshyan.com
Արտաքին 2 տարի առաջ - 11:32 16-11-2024

Թրամփը Սպիտակ տան մամուլի քարտուղար է նշանակել Քերոլայն Լևիթին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը , ով ձևավորում է իր վարչակազմը, Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում առաջադրել է 27-ամյա Քերոլայն Լևիթի թեկնածությունը։ Այս մասին ասված է ուրբաթ՝ նոյեմբերի 15-ի երեկոյան հրապարակված նրա թիմի հայտարարության մեջ։

Լևիթը, որը բնակվում է Նյու Հեմփշիրում, նախկինում աշխատել է որպես Թրամփի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար, ինչպես նաև աշխատել է որպես Սպիտակ տան մամուլի քարտուղարի օգնական Թրամփի նախորդ վարչակազմում:

Հանրապետական նախագահը նշել է, որ Լևիթը «ֆենոմենալ աշխատանք» է կատարել նախընտրական արշավում: «Քերոլայնը խելացի է, կոշտ և ունի բարձր արդյունավետ հաղորդակցման փորձ: Ես վստահ եմ, որ նա հիանալի աշխատանք կկատարի ամբիոնում և կօգնի մեր ուղերձը հասցնել ամերիկյան ժողովրդին»,- ասել է Թրամփը։

27-ամյա Լևիթը կդառնա ԱՄՆ պատմության մեջ Սպիտակ տան ամենաերիտասարդ մամուլի քարտուղարը։ Նա կգերազանցի Ռոն Զիգլերի ռեկորդը, ով զբաղեցրել է այդ պաշտոնը 29 տարեկանում նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք :