Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:48 15-11-2024

Նիկոլ Փաշինյանը «ճիշտ» է ասում, բանակն էլ պետք է վերացնի, ժողովրդին էլ. հարցում

Նոյեմբերի 14-ին Ազգային ժողովում 2025-ի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ամփոփոիչ ելույթում անդրադարձել է նաև բանակին՝ նշելով. «Եվ, ընդհանրապես, որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել և հետո դառնալի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա երրորդ հանրապետության ընթացքում մեր, բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է, ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը, բանակի անկումը, այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ»:

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, որ սխալ էր բանակը սրբացնելը, համաձա՞յն եք»։

Հարցվածների մեկն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը «ճիշտ» է ասում, բանակն էլ պետք է վերացնի, ժողովրդին էլ»։

Նշենք նաև, որ 2020-ի 44-օրյա պատերազմում պարտությունից հետո էապես փոխվել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Նա փորձել է պարտության պատասխանատվությունը որոշ չափով բարդել զինվորականության վրա, բազմաթիվ զինվորականներ պաշտոնանկ են արվել, հեռացվել բանակից, որոշ զինվորականների դեմ քրեական վարույթներ են հարուցվել։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տևական ժամանակ կալանքի տակ է անցկացրել չեխական զինամթերք գնելու համար։ Այսօր էլ զինվորականների մի մասը բացասական վերաբերմունք է հայտնում Փաշինյանի, նրա վարած քաղաքականության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի