Արտաքին 1 տարի առաջ - 17:30 14-11-2024

Արցախ այցելած ու Ադրբեջանի սև ցուցակում հայտնված Թուլսի Գաբբարդը՝ ԱՄՆ հետախուզության ղեկավարի թեկնածու

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Դեմոկրատական» կուսակցությունից նախկին կոնգրեսական Թուլսի Գաբբարդը, ով այժմ դարձել է իր համախոհը, մտադիր է նշանակել Ազգային հետախուզության ծառայության տնօրեին պաշտոնում։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ Գաբբարդի թեկնածության հաստատումն այնքան էլ հարթ չի ընթանալու։

Վերջինս ԱՄՆ բանակի ազգային գվարդիայի վետերան ​​է, ով 2020 թվականին ցանկանում էր դառնալ դեմոկրատների նախագահի թեկնածուն, սակայն հաջողության չէր հասել, ինչից հետո՝ 2022 թվականին, լքել էր կուսակցության շարքերը։ Այս տարվա նախագահական ընտրություններում նա մասնակցել է Թրամփի նախընտրական քարոզարշավին, աշխատել նրա անցումային թիմում։ Բացի այդ, Թուլսի Գաբբարդը սեպտեմբերին օգնել է Թրամփին՝ Քամալա Հարիսի հետ նախընտրական բանավեճին պատրաստվելու հարցում։

«Ես գիտեմ, որ Թուլսին մեր հետախուզական համայնքին կբերի այն անվախ ոգին, որը ցույց է տվել նրա վաստակավոր կարիերան՝ պաշտպանելով մեր սահմանադրական իրավունքները և ապահովելով խաղաղությունը ուժի միջոցով»,- Թրամփն այսպես է արտահայտվել իր համախոհի մասին:

Հատկանշական է, որ Գաբբբարդը հայկական հարցերի հավատարիմ ջատագովն է․ դեռևս կոնգրեսական լինելու տարիներին՝ 2017 թվականին, նա ԱՄՆ օրենսդիրների հետ միասին այցելել է Հայաստան ու Արցախ, եղել Ստեփանակերտում, Շուշիում։ Նա Արցախի ԱԺ-ում հանդիպել պատգամավորների ու այլ բարձրաստիճան պայմանների հետ։ Գաբարդի այցը նյարդայնացրել էր Ադրբեջանին, այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այն որակել էր «սադրանք»՝ նրան ու ամերիկացի մյուս օրենսդիրներին ներառելով ադրբեջանական հայտնի սև ցուցակով։

Գաբբարդը նաև դատարպարտել է Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև մեղադրել Թուրքիային 2020 թվականին Արցախյան 44-օրյա պատերազմը հրահրելու և խրախուսելու մեջ։

2019 թվականին Գաբբարդը ԱՄՆ մի քանի այլ սենատորների և Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչների հետ համահովանավորել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով հաղթեց հանրապետական Դոնալդ Թրափը։ Թեպետ ԱՄՆ նորընտիր նախագահն իր պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին, այնուամենայնիվ աշխարհի թիվ 1 գերտերությունում իշխանության փոխանցման գործընթացն արդեն մեկնարկել է ու այս շրջանակներում Թրամփն արդեն ձևավորում է իր ապագա վարակազմը։


Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար