Արտաքին 1 տարի առաջ - 18:37 13-11-2024

Հունաստանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի սահմանի մոտ

Հունաստանը «Մինոտակիս-24» անվամբ զորավարժություններ է անցկացրել Թուրքիայի հետ առանցքային սահմանային կետի՝ Եվրոս գետի մոտ։ Ռազմական հմտությունների և զինտեխնիկայի ուսումնասիրությն վրա կենտրոնացած այս զորավարժությանը հետևել է նաև Հունաստանի զինված ուժերի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ստավրոս Պապաստատոպուլոսը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Դասընթացների և զորավարժությունների շրջանակներում մասնակիցները խորը տեղեկատվություն են ստացել տարբեր զինատեսակների և տեխնիկայի վերաբերյալ։

Զորավարժության նպատակներից մեկն էլ տարածաշրջանային անվտանգությանն ուղղված համագործակցության զարգացումն է։
Զուգահեռաբար, Արևմտյան Թրակիայի Քսանթի քաղաքում ընթանում է «Օլիմպիական համագործակցություն-24» միջազգային զորավարժությունը։ Հունաստանի կողմից անցկացվող այս զորավարժություններին մասնակցում են ութ երկրների զինվորականներ՝ նունպես շեշտը դնելով տարածաշրջանային համագործակցության և համատեղ պաշտպանական կարողությունների վրա:

Այս միջազգային զորավարժությունները, որոնք տեղի են ունենում Քսանթիի Քայալար գյուղում, սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 9-ին և նախատեսված են մինչև նոյեմբերի 22-ը: Մասնակից երկրների թվում են Ալբանիան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Ֆրանսիան, Վրաստանը, Հորդանանը և Հունաստանը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան