Ներքին 1 տարի առաջ - 18:00 13-11-2024

Մեր դպրոցը ժողովրդավար է․ ծնողը պնդում է՝ իր երեխային դպրոցում ծեծում են, տնօրենը՝ հերքում  

Անահիտ Ամիրխանյան անուն ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում հորդորում է մարդկանց զգուշանալ Երևանի թիվ 177 դպրոցից։

Ծնողը հավաստիացնում է, որ դպրոցի ճաշարանում վաճառվում են փոշոտ և անհայտ ծագման կոնֆետներ։

«Ամիսներ առաջ դպրոցի տնօրենի ու հոգեբանի հարազատներից ոմանք ծեծի են ենթարկել երկրորդ դասարանցի մի երեխայի, որին մայրը ստիպված տեղափոխեց։ Այս դպրոցի հոգեբանն իմ երեխային իր շեղված զրույցներով հասցրել է բավականին լուրջ հոգեբանական վնաս։ Այդ Ալեքսանյան ազգանունով հոգեբանը, որն, ի դեպ՝ աշխատում է նաև Ավանի պոլիկլինիկայում, մեծ վտանգ է ներկայացնում երեխաների համար։ Իմ երեխային ամիսներ շարունակ առանց իմ գիտության տարել է և ստիպել, որ երեխան լռի, որ իրեն ծխախոտ են առաջարկում զուգարաններում»,- գրել է օգտատերը։




Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով զրուցեց թիվ 177 դպրոցի տնօրեն Մանյա Առուստամյանի հետ, ով հերքեց պտտվող լուրերը։

«Դպրոցը նման ծնող չունի, էջը ֆեյք է։ Հրապարակումը պարզապես ծիծաղելի է։ Դուք պատկերացնում եք, որ որևէ դպրոցում կարող էր նման բա՞ն լինել։ Ձեր երեխային ուղարկեք մեր դպրոց և պարզեք, կատարվո՞ւմ են նման բաներ դպրոցում, թե՞ ոչ։ Այդ գրառումը մեր խնդիրը չէ, և դպրոցի հեղինակության վրա չի կարող ազդել։ Թող գրողը գա և փաստացի ներկայանա։ Մեր դպրոցը ժողովրդավար դպրոց է, և բոլոր ուսուցիչները ժողովրդավար են»,- եզրափակեց տնօրենը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում