Մամուլ 1 տարի առաջ - 08:30 13-11-2024

Նիկոլայ Բաղդասարյանի կնոջ գործով քրեական վարույթ է հարուցվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մենք սեպտեմբերի 23-ին գրել էինք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կինը՝ բժիշկ Հռիփսիմե Գրիգորյանը, սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նույն օրը մահացել է: Մեր հրապարակման պահին քրեական վարույթ չկար, ավելին՝ Քննչական կոմիտեն վթարի վերաբերյալ հաղորդագրություն էլ չէր տարածել:

Երեկ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը մեզ ասաց. «Դատախազի որոշումով 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։

Հիշեցնենք, որ նույն Նիկոլայ Բաղդասարյանը պատգամավոր եղած ժամանակ բողոք էր գրել մի քաղաքացու դեմ, որը հեծանիվով մեծ արագությամբ սլացել էր իր կողքով: Նա դիմել էր իրավապահներին՝ դա ներկայացնելով որպես իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն։ Նրա բողոքի հիման վրա Էջմիածնի բնակիչ Ա․ Ալեքսանյանը կալանավորվել էր: Իսկ Բաղդասարյանի կինն ազատության մեջ է։ Վստահ ենք, որ չի էլ դատվի:

Ամենից շատ դիտված

12:23 Գագիկ Ծառուկյանը՝ տնտեսական խնդիրների մասին․ «Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ»
18:00 Հայկ Սարգսյանի ընտանիքը կարգավորում է թղթերը
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
14:30 Ամեն ինչ կոտրվում է խեղճ քաղաքացու գլխին, ո՞վ հետ կտա նրա փողը
16:50 Ինչպես կարմիր գծերի 2․1 մլրդ-ը բաշխեցին իրենց մեջ, այնպես էլ խցանումների հարցը կլուծեն
21:00 «Սարսափելի» առավոտներ. ինչու է ուշանում Երևանի մետրոյի վագոնների համալրումը
11:21 ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի և Խարկովի մարզերի էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների մասին
13:55 Թուփաքի սպանության գործով Դուեյն Դեյվիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման
15:40 Գյումրիում հետիոտնին վրաերթի ենթարկած թուրք վարորդը ձերբակալվել է․ ՔԿ
11:13 «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-ին և 18-ին մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի