Ներքին 1 տարի առաջ - 18:06 12-11-2024

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը դիտարկել է ԱՄՆ նախագահական ընտրությունները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը, կազմում՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, անդամներ Ժիրայր Կարապետյանն ու Արուսյակ Տերչանյանը, դիտարկել են ԱՄՆ նախագահական ընտրությունները։

ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը գործուղվել է Transparencia Electoral միջազգային կազմակերպության հրավերով։ ԿԸՀ նախագահը տարբեր հանդիպումներ է ունեցել Լոս Անջելեսի շրջանի հիմնական ընտրական պաշտոնյաների հետ, ծանոթացել Լոս Անջելեսի ընտրական համակարգին, այցելել է քվեարկության արդյունքների ամփոփման կենտրոններ։

ԿԸՀ ներկայացուցիչներին հրավիրել է նաև Ընտրական համակարգերի միջազգային կազմակերպությունը (IFES): ՀՀ ԿԸՀ անդամները IFES-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 3-ից 6-ը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել են ԱՄՆ ընտրությունների ծրագրին (USEP): Այն համախմբում է ողջ աշխարհից ժամանած 60 երկրի ընտրական մարմինների պաշտոնյաներին, ինչպես նաև քաղհասարակության ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու ԱՄՆ ընտրական համակարգը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում