Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:06 12-11-2024

Անգամ պարոն Փաշինյանի թիկնապահները չգիտեն՝ մի ժամից հեծանիվով ուր են գնալու

ԱԺ-ում ընթացող բյուջետային քննարկման ընթացքում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, խոսելով հարկ վճարողերի մասին, կոչ արեց վերագնահատել «հերոսի» մասին պատկերացումները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց՝ երբ են որոշել համեմատել սահմանին կանգնած հերոսին ու հարկ վճարողին և հրակ վճարոին ինչու են հերոս համարում։

Ֆինանսների նախարարը նշեց, որ անգամ տաքուկ կաբինետում նստած հարկատուն կարող է հերոս համարվել, քանի որ նրա գործունեության մեջ անձնազոհության տարրեր կան։ Նրա հնչեցրած կարծիքին հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը․ «Հարկ վճարելը պարտականություն է, ի՞նչ անձնազոհության մասին է խոսքը, անձնազոհությունը կամավոր մարտի դաշտ գնալն է։ Հարկ վճարողը ոչ թե կենաց է ուզում ձեզնից, այլ ուզում է կանխատեսելի հարկային դաշտ, որ իր տված հարկը չմսխվի, քամուն չտրվի։ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն անգամ մեկ ժամվա կանխատեսելիություն չունեն, չգիտեն՝ մի ժամ հետո ինչ է տեղի ունենալու, հեծանվով ուր են գնալու։ Հարկ վճարողն էս պայմաններում ի՞նչ կանխատեսելիություն ու հաշվարկներ պետք է ունենա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»