Ներքին 1 տարի առաջ - 23:40 10-11-2024

Խոշոր հրդեհ՝ «Մուսալեռ» ռեստորանային համալիրում․ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից․ shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում գործող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Վաղարշապատի, Արմավիրի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»։ Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը փորձել են կանխել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, իսկ այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու համար։

ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում