Ներքին 1 տարի առաջ - 12:25 07-11-2024

Ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումն՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված․ Գալյան

Ես ամբողջովին կիսում եմ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումն՝ իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված։ Ստանձնել եմ պատասխանատվություն՝ իրականացնելու իրավական ապահովումը ողջ գործընթացի։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց, որ խաղաղության պայմանագրի տեքստին դեռ չի հասցրել ծանոթանալ, բայց ստանձնել է պատասխանատվություն՝ ապահովելու խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումը։

Անդրադառնալով նախարարի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը, Գալյանը նշեց, որ առաջարկը սպասելի չի եղել և առաջարկը ստանալուց հետո մտածել ու տվել է գիտակցված համաձայնությունը։ Դիտարկմանը՝ արդյոք մտահոգություն չունի՞, որ ՔՊ-ն մի օր էլ իր դեմ ստորագրահավաք կիրականացնի, Գալյանը պատասխանեց՝ կարծում է, որ գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը, մտահոգություններ ունենալը տեղին չէ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում