Ուղիղ եթեր
Արդի 1 տարի առաջ - 21:37 02-11-2024

Արդի. Պատերազմը որ սկսվեց, 1 վայրկյան կասկած չունեի, որ պարտվելու ենք. Արմինե Գրիգորյան

Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում երգչուհու հետ խոսել ենք նրա ներկայիս գործունեության, Վազգեն Սարգսյանի հետ հարաբերությունների, 2018 թվականին հեղափոխությանն աջակցելու, «Ընտանեկան լուսանկար» դուետի նոր տարբերակի և այլ թեմաներ մասին։

Երգչուհին կարոտով է հիշում Սպարապետին, լիահույս է, որ նրա նման սպարապետներ մեր երկրում նորից կծնվեն:

«Ես Սպարապետի հետ «Դուք»-ով էի խոսում, ինքը՝ «դու»-ով»,- պատմեց նա:

Անդրադառնալով 2018 թվականի հեղափոխությանը և իր կողմից ցուցաբերված աջակցությանը, Արմինե Գրիգորյանը նշում է, որ իշխանափոխությունից հետո ոչ միայն նա է փոշմանել, այլև ազգի 73%-ը:

«Այո, պաշտպանել եմ, բայց փառք Աստծո՝ դա տևել է շատ քիչ:

Պատերազմը, երբ սկսվեց, մեկ վայրկյան կասկած չունեի, որ պարտվելու ենք»,- ասաց նա։

Արմինե Գրիգորյանի կարծիքով՝ Արցախի վերադարձի հույս դեռևս կա, բայց գուցե արդեն ՌԴ-ի կազմում:

«Ավելի լավ է ռուսները տիրություն անեն, քան ադրբեջանցիները»,- հավելեց երգչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին