Ներքին 3 տարի առաջ - 22:02 09-08-2023

Ասում են՝ Լևոնի, Ռոբերտի, Սերժի ժամանակ ինչո՞ւ չես նկարել․ փոքր էի, հեռախոս չունեի․ Արթուր Չախոյան

«Անկեղծ ասած՝ ես միշտ անտարբեր եմ եղել՝ Երևանում ինչ աշխատանքներ են կատարել, ասֆալտի որակը և այլն ու երբևիցէ նման հարցեր ես չեմ բարձրաձայնել։ Երբ ես սկսեցի նկատել մեր քաղաքի թերությունները, այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր։ Իմ առաջին տեսանյութը նկարել եմ այն ժամանակ, երբ իմացա, որ մեր շենքի մոտի Տորք Անգեղի արձանը ուզում են տեղափոխել ու այդ տարածքում բազմաբնակարան համալիր թաղամասը կառուցել։ Եվ քանի որ մանկությունս անցել է այդտեղ, ես ուղղակի չկարողացա համակերպվել դրա հետ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց շինարար Արթուր Չախոյանը, ով բավականին հաճախ ֆեյբուքյան եթերներով անդրադառնում է Երևանի քաղաքապետարանի կողմից արված թերի աշխատանքներին, մասնավորպես ասֆալտին, որը իր եթերներից մեկի ժամանակ ձեռքով քանդում էր։

Արթուրը նշեց, որ բավականին շատ խախտումներ է հայտնաբերել, հույս էլ չունի, որ իր բարձրաձայնած խնդիրները կլուծվեն։

Հարցին՝ ճի՞շտ են այն խոսակցությունները, որ ասֆալտի տենդեր շահելու համար է քննադատում ներկա ասֆալտի որակը, Արթուրը ծիծաղեց՝ ասելով, որ իր մասին նմանօրինակ խոսակցություններ շատ է լսել․ «Իմ մասին շատ բաներ եմ լսել, օրինակ, որ ես բանակում չեմ ծառայել կամ էլ ինչ-որ քաղաքական պատվեր եմ կատարում, բայց իրականում, ես ծառայել եմ Արցախում, դիրք եմ պահել, իսկ քաղաքականության հետ ոչ մի կապ չունեմ։ Մարդիկ ասում են՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Էլ Տարոն Մարգարյանի կողմից այս տղան պատվեր է կատարում, բա ինչի՞ դու էն ժամանակ չէիր նկարում, չէիր խոսում։ Ուրեմն՝ Լևոնի ժամանակ ես քայլել ու խոսել էի սովորում, Քոչարյանի ժամանակ դպրոց եմ գնացել, հեռախոս չեմ ունեցել, Սերժի ժամանակ բանակից արդեն եկել էի, 2011 թվականն էր, երիտասարդ տղա էի ու էլի հեռախոս չունեի, քանի որ այդ ժամանակ մի քիչ թանկ հաճույք էր։ 2016 թվականից էլ գնացել եմ արտերկիր, արտագնա աշխատանքեր էի իրականացնում, վերադարձել եմ 2017-ին»։

Զրուցակցի խոսքով՝ վերջերս նաև քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը իրեն հարցրել է, ուզո՞ւմ է քաղաքապետի ընտրությոններին մասնակցել՝ դնելով իր թեկնածությունը, սակայն Արթուրը բացասական է պատասխանել։

Հարցրինք՝ պատկան մարիմինները երբևէ փորձե՞լ են ինչ-որ կերպ խոչընդոտել իրեն, որպեսզի հեռացնի հրապարակումները, Արթուրն ասաց, որ նման դեպքեր եղել են, սակայն ինքը ոչինչ չի ջնջել և շարունակել է իր գործունեությունը։

«Ես իմ նկարահանումները չեմ քաղաքականացնում, բայց անկեղծ ասած՝ հույս չունեմ, որ որևէ բան կփոխվի։ Ինձ մեղադրում են, որ նախկինների օրոք չեմ խոսել, բայց մոռանում են, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների 80%-ը նախկինների հետ 10-20 տարի աշխատել են, հույս չի լինի այնքան, մինչ համակարգը չմաքրվի»,-եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում