Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:38 02-11-2024

Ինձ թույլ չեն տվել ամուսնուս դիակը տեսնել. կինը չի հավատում պաշտոնական վարկածին

«Ամուսնուս մահվան համար դատական գործընթաց է գնում։ Ամեն մի ատյան ինձ մի պատասխան է տալիս։ Ինձ համար մութ է իր մահվան հանգամանքները»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Գոհար Մելքոնյանը։
Նա պնդում է կասկածներ ունի ամուսնու մահվան հանգամանքների հարցում։

«Ինձ նույնիսկ թույլ չեն տվել ամուսնուս դիակը տեսնել։ Դագաղը փակ տվել են ինձ, չեն թողել նույնիսկ տեսնեմ իրեն եմ վերցնում, թե չէ»,- նշեց նա։

Գոհար Մելքոնյանըը ևս մեկ խնդիր է բարձրացնում, նշում է ամուսնու թաղման ողջ ծախսերը հոգացել է ինձ, ունի բոլոր փաստաթղթերը,սակայն իրավասու մարմիններն ասում են, թե պետությունն է հուղարկավորել իր ամուսնուն։

«Մոտեցել եմ սոցապ բաժին, ինձ պատասխանեցին, որ իրեն թաղել է պետությունը և այդ գումարը ձեզ չի հասնում։
Սակայն ես ունեմ բոլոր փաստաթղթերը։ Եթե իրեն թաղեր պետությունը, նրան կթաղեին եղբայրական գերեզմանում ու տեղն էլ ոչ ոք չէր իմանա։ Սակայն ես ունեմ գերեզմանի թուղթը, որ ինքը թաղված է իր ծնողների կողքին»,-պատմեց քաղաքացին։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը