Ներքին 4 տարի առաջ - 15:47 11-08-2022

Փաստաբանի մոտ ամուսնուս բերել են գրկած (շալակած). կալանավորված Պավլիկ Մանուկյանի կինը դիմում է իրավապահներին

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի կինն ահազանգում է, որ ամուսնու առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է, ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նման հիվանդին պահելու համար։
Մարինե Մանուկյանը, մասնավորապես, նշել է.

«Հրաժարվեք ձեր բաժին սպանությունից
Օրեր առաջ ամուսնուս` Պավլիկ Մանուկյանին, ով ունի ծանր հիվանդություններ, կարիք՝ պարտադիր բժշկական վերահսկողության ու հետվիրահատական բուժման, գործող իշխանությունը «Իզմիրլյան» ԲԿ-ից տեղափոխել է «Նուբարաշեն» կալանավայր:

Այսօր կալանավայր այցելելած փաստաբանի մոտ ամուսնուս` Պավել Մանուկյանին, բերել են գրկած (շալակած) վիճակում: Ամուսինս ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, բանտախցի պայմանները բավարար չեն նրա նման հիվանդին պահելու համար (սկսած բնական կարիքները հոգալու հնարավորությունից մինչեւ բժշկական օգնության տրամադրում): Նման պայմանների պատճառով նրա առողջական վիճակը ծայրահեղ վատթարացել է:

Բավականին բարդ վիրահատությունից հետո հետվիրահատական բուժում եւ համապատասխան պայմաններ չտրամադրելը հավասարազոր են դարձրել Պավել Մանուկյանին խոշտանգման փաստը:

Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով:

Քանի որ այս պահին համապատասխան պաշտոնյան ով իրավասու է անմիջապես դադարեցնել Պավել Մանուկյանի խոշտանգումը դա «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանն է, ապա դիմում եմ Կամո Մանուկյանին`

պարոն Մանուկյան հրաժարվեք ձեր բաժին սպանությունից` տեղափոխեք Պավել Մանուկյանին «Դատպարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:

Դիմում եմ նաեւ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կանխեք սպանությունը եւ դադարեցրեք խոշտանգումը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»