Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:52 28-11-2023

Ամուսնուս երազանքն էր՝ որդուս տեսնել մեծ բեմերում․ արցախցի ընտանիքն օգնության կարիք ունի

«Փոքր աղջիկս անընդհատ ինձ խնդրում է բենզին ուղարկել Ստեփանակերտ, որպեսզի պապան գա։ Ասում է, որ շատ է կարոտել պապային, իսկ ես նրա հարցերին պատասխաններ չունեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է զոհված ազատամարտիկի այրին՝ Մարինա Գալստյանը։

Մարինայի համար շատ դժվար է առանց ամուսնու հոգալ երեխաների կարիքները։ Ասում է՝ պետությունից ոչ մի աջակցություն դեռևս չի ստացել, նույնիսկ ամուսնու թոշակի հարցը դեռևս լուծված չէ։

«Շատ շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս օրերին ընտանիքիս կողքին են, բայց չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, երբ ինձ ասում են, որ ես ո՛չ առաջինն եմ, ո՛չ վերջինը։ Իմ Զորիկն անփոխարինելի հայր էր, որդի, ամուսին, հայրենիքի նվիրյալ»,- ասում է Մարինան։

Նա բարի մարդկանց մի խնդրանք ունի՝ օգնել իր որդուն «ոտքի կանգնեցնել»։ «Ամուսնուս երազանքն էր՝ որդուս տեսնել մեծ բեմերում, ինչի համար նա ոչինչ չէր խնայում։ Իսկ հիմա, երբ նա չկա, ես որդուս չեմ կարող ֆինանսավորել, որպեսզի նա մասնակցի մրցույթների»,- ասում է Մարինան։

Оragir.News-ը զրուցել է նաև Մարինայի որդու՝ 14-ամյա Վլադիմիր Գալստյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը