Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:05 31-10-2024

Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքներն անէանում են․ Փաշինյան

Այս պրոցեսը, որում հերթական քայլն են անում, մեծ հաշվով կարելի է անվանել ոչ նյութական արժեքների նյութականացված գործընթաց։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում՝ ոչ նյութական արժեքների վերաբերյալ որոշման քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ գործ ունենք նյութական արժեքների՝ հուշարձանների հետ, դրանք ավելի երկարակյաց են, քան ոչ նյութական արժեքները, որոնք կորսվելու մեծ վտանգի են ենթարկված: Մեր իրականության մեջ առանցքային նմանատիպ պատմություն կա: Ինչո՞ւ է մեր իրականության մեջ Կոմիտաս վարդապետի դերն այդքան բարձր գնահատվում. մի պարզ պատճառով, որ մեր ոչ նյութական ժառանգության մի մասը, ըստ էության, անէանալուց փրկել է՝ գյուղից գյուղ գնալով, հավաքելով, փաստագրելով: Այն ժամանակ մենք պետություն չենք ունեցել, բայց հիմա ունենք ու պարտավոր ենք այս մշակութային քաղաքականության էությունն իրականացնել: Եվ եթե մեզ թվում է, որ մենք այսօր չունենք այսպիսի ոչ նյութական արժեքների կորսվելու հավանակություն, ապա չարաչար սխալվում ենք: Մեր տատիկ-պապիկների մահվան հետ ոչ նյութական արժեքնորն անէանում են, եթե դրանք բավարար չափով փաստագրված չեն:

Մենք ազգային ռազմավարության մեջ ընդծել ենք հայկական խոհանոցը՝ որպես ռազմավարական արժեք: Երբ մենք տարբեր գյուղեր ենք գնում, այնտեղ մարդիկ հյուրասիրություններ են անում, ներկայացնում են կենցաղը, այնտեղ տեսնում ենք ուտեստներ, որոնք անծանոթ են: Նման դեպքերից հետո ես խնդիր դրեցի, որ մենք գրանտային ծրագիր իրականացնենք, որպեսզի մեր մասնագետներն անցնեն բնակավայրերով և հավաքագրեն»:

Փաշինյանը նաև շեշտեց, որ շատ մեծ մշակութային շերտ է կորսվում վերջին տասնամյակներում և դրանք այն խաղերն են, որոնք երեխաները ժամանակին խաղում էին բակերում.

«Մեզ հայտնի պատճառներով դրանք կամաց-կամաց անէանում են: Հետո Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտները միլիոններ պետք է ծախսեն այդ ամենը պատառ-պատառ վերականգնելու համար: Այսօր մենք հույս չունենք, որ երեխեքին կարող ենք համոզել, որպեսզի այդ խաղերը նորից խաղան: Այդ երեխաները մեծանում են, դառնում պատգամավոր, նախարար, բիզնեսմեն, կառավարության անդամ և հանրությանը հետազոտելու համար, եթե մենք լուրջ ենք վերաբերվում այս ամենին, դա չափազանց լուրջ ինֆորմացիա է: Այս պրոցեսը պետք է շարունակվի: Շատ կարևոր է ոչ միայն դրանք փաստագրելը, այլև հասանելի դարձնելը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր