Արտաքին 2 տարի առաջ - 22:34 26-10-2024

«Վրացական երազանք»՝ 52,94%, հաշվվել է քվեաթերթիկների 69%-ը․ Վրաստանի ԿԸՀ

Վրաստանի ողջ տարածքում խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2․060․412 մարդ, լրագրողներին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նատիա Իոսելիանին։ Սա վերջնական արդյունքը չէ, քանի որ Վրաստանի 5 տեղամասերից դեռ արդյունքներ չեն ստացվել։ Գրում է apsny.ge

«Այս պահին Վրաստանում ընտրողների մասնակցությունը կազմել է ընտրողների ընդհանուր թվի 58,94 տոկոսը»,- ասել է Իոսելիանին։

2137 ընտրատեղամասերից ստացված արդյունքների համաձայն՝ 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է 5 կուսակցություն՝

«Վրացական երազանք»՝ 52,94 տոկոս
«Փոփոխության կոալիցիա» - 11,9 տոկոս
«Միասնություն՝ ազգային շարժում» - 9,79 տոկոս
«Ուժեղ Վրաստան»՝ 9,05 տոկոս
«Գախարիան Վրաստանի համար»՝ 8,26 տոկոս

Քվեաթերթիկների գրեթե 69 տոկոսը հաշվվել է, հայտնում է ԿԸՀ-ն։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է