Արտաքին 2 տարի առաջ - 20:29 26-10-2024

Ընդդիմության գումարային վարկանիշը գերազանցում է «Վրացական երազանք»-ին․ exit poll

Վրաստանում անկախ exit poll-երի նախնական հաշվարկով` ընդդիմության ընդհանուր վարկանիշը գերազանցում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկանիշին: Իսկ ահա իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության անցկացրած exit poll-ի համաձայն՝ իշխող «Վրացական երազանք»-ը մնալու է իշխանության ղեկին ևս չորս տարի:

Ընդդիմադիր «Մթավարի արխի»-ի պատվերով Harrys X-ի անցկացրած exit poll-երի տվյալներն այսպիսին են.

«Վրացական երազանք»՝ 42 տոկոս,
«Կոալիցա փոփոխությունների համար»՝ 18 տոկոս,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 13 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 9 տոկոս
«Վրաստանի համար»՝ 8 տոկոս:
Ընդդիմադիր Formula հեռուստաընկերության պատվերով Edison Research-ի հետազոտություն տվայլներն են.

«Վրացական երազանք»՝ 40,9 տոկոս,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 16,7 տոկոս,
«Կոալիցա փոփոխությունների համար»՝ 16,7 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 10,3 տոկոս,
«Վրաստանի համար»՝ 8,2 տոկոս,
«Գիրչի»՝ 2,3 տոկոս:
Իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության համար exit poll է անցկացրել Gorbi-ին, տվյաներն են.

«Վրացական երազանք»՝ 56,1 տոկոս,
«Միասնություն-Ազգային շարժում»՝ 11,6 տոկոս,
«Կոալիցա փոփոխությունների համար»՝ 12,6 տոկոս,
«Ուժեղ Վրաստան»՝ 7 տոկոս,
«Վրաստանի համար»՝ 4,8 տոկոս,
«Գիրչի»՝ 3 տոկոս:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է