Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:55 24-10-2024

Խաղերի ոլորտում այլ երկրներում գործող կայքերը պետք է սահմանափակվեն. ֆինանսների նախարար

ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց օտարերկրյա պետություններում կազմակերպված և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց․

«Սրանով մենք գործարկում ենք համակարգը, որով կայքերի հասանելիությունն ենք սահմանափակելու, բանկային դրամապանակների ցանկն ենք հրապարակելու, որոնք արգելափակվելու են, և այդ դրամապանակներին փոխանցումներ կատարելու հնարավորությունն է սահմանափակվելու բանկերի կողմից։ ՀՀ-ում գործող և մեր կարգավորման ներքո գործող շահումով խաղեր կազմակերպողները գտնվում են մեր կարգավորումների և վերահսկողության ներքո և ենթարկվում են այն պահանջներին, որ մենք սահմանել ենք՝ պաշտպանելու ՀՀ քաղաքացիներին շահումով խաղերի հետ կապված ռիսկերից։ Այս ռիսկերը կառավարելու համար օտարերկրյա պետություններում գործող կայքերը, որ դուրս են մեր կարգավորումների շրջանակից, պետք է սահմանափակվեն»։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն արձագանքեց՝ մեկ օրում և միանգամից ամեն ինչ չէ, որ տեխնիկապես հնարավոր է իրագործել, պետք է շատ հետևողական լինել, որ շրջանցման մեխանիզիմներ չլինեն։ Նրա խոսքով՝ նման կարգավորումներն առաջ են բերում դրանք շրջանցելու ձգտում, ուստի պետք է հետևեն, որ այն արդյունավետ լինի, որոշումը նպատակին ծառայի։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը