Ավելին 4 տարի առաջ - 11:29 07-05-2022

ԳՖՀ գերատեսչությունների կայքերը DDoS հարձակումների են ենթարկվել․ Spiegel

Այս շաբաթվա սկզբին Killnet խմբավորման հաքերները DDoS հարձակումներ են իրականացրել Գերմանիայի մի շարք գերատեսչությունների և պետական ​​կառույցների կայքերի վրա։ Այդ մասին գրում է Der Spiegel-ը։
Մասնավորապես, հարձակման են ենթարկվել դաշնային ոստիկանության, քրեական դեպարտամենտի, Բունդեսթագի վեբ-ռեսուրսները, ինչպես նաև Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության կայքը՝ նվիրված կանցլեր Օլաֆ Շոլցին։
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեսուրսներից ոչ մեկը էական վնաս չի ստացել։ Տվյալների արտահոսքի մասին չի հաղորդվել:
Պարբերականի տվյալներով՝ ապրիլին Killnet-ը DDoS հարձակում է իրականացրել նաև KfW Bank պետական ​​բանկային խմբի և Բրեմենի և Համբուրգի երկու օդանավակայանների կայքերի վրա։
Բացի այդ, պարբերականը պնդում է, որ այդ խմբում իբր կան «ռուսամետ հաքերներ»։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում