Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:08 26-01-2023

Civic.am և Medianews.am կայքերը կեղծ տեղեկություններ են հրապարակել իմ մասին. Արսեն Բաբայան

«Civic.am և Medianews.am կայքերը կեղծ տեղեկություններ են հրապարակել իմ մասին՝ ոտնահարելով իմ իրավունքներն ու օրինական շահերը որպես փաստաբան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն՝ անդրադառնալով ֆեյսբուքյան էջում նախօրեին արված իր գրառմանը։

Բաբայանը նշեց, որ այդ հոդվածների մեկնաբանության բաժնում կեղծ էջերը իր հասցեին հնչեցրել են հայհոյանքներ․ «Անունները բնականաբար չեմ հիշում, բայց մեկնաբանությունների սքրիններն ուղարկվել եմ դատախազին։ Այդ ֆեյք էջերն ամենատարբեր հայհոյանքներն էին հնչեցրել իմ հասցեին, իրավունքները ոտնահարող տեղեկություններ էին տարածել»,- ասաց փաստաբանը։

Բաբայանը համոզմունք հայտնեց, որ անձամբ իր դեմ աշխատում է ինչ-որ կազմակերպություն․ «Ես համոզված եմ ,որ կոնկրետ իմ դեմ հանցագործություն անելու համար հատուկ կազմակերպություն կա հիմնված, հաշվի առնելով, որ կա նաև լրատվամիջոցների գործոնը։ 490 հոդվածի համաձայն արդեն դիմել եմ դատախազին»։

Հարցին՝ արդյոք տեղեկություն ունի՞, թե ովքեր են պատվիրատուները, կամ գիտի՞, թե ում են պատկանում տվյալ կայքերը, Բաբայանն ասաց․ «Միայն դրանց հրապարակումները կարդալուց կամ լսելուց, օրինակ՝ Վահագն Ալեքսանյանի հարցազրույցը, որը նույնությամբ կրկնում է «Ազատության» հետ տված հարցազրույցը, տպավորություն ենք ստանում, որ Civic.am կայքում, օրինակ, դրված նյութերը գրում է հենց ինքը՝ Վահագն Ալեքսանյանը»։

Բաբայանը տեղեկացրեց, որ երեկ դիմել է դատախազություն, այդ փաստով քրեական վարույթ կնախաձեռնվի և դրա շրջանակներում կիրականացվի նախաքննություն։

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Հույս ուներ, որ իշխանական շրջանակների հետ ուղիղ կապ ունեցող վարձկանները (նաև լրատվամիջոցների տեսքով) և իշխանական ֆեյքեր կառավարողները կհասկանան, որ պետք է դադարեցնեն իր նկատմամբ այդպիսի գործողությունները: Սակայն դրանք շարունակվել են և Բաբայանը հաղորդում է ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան