Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:45 22-10-2024

Հայաստանի բնակչության 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է «Բրեվիս» վերլուծական կազմակերպության աջակցությամբ սեպտեմբերի 13-25-ը անցկացված հարցումների արդյունքները: Հարցմանը մասնակցել է Հայաստանի 1500 բնակիչ, այդ թվում Արցախից բռնի տեղահանված։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։



Հարցման մասնակիցները պատասխանել են «Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ Թուրքիայի հետ սահմանի բացմանը» հարցին։



Հարցվածների 56%-ը դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, որից 46%-ը որպես պատճառ նշում է՝ թուրքերի ու ադրբեջանցիների ազատ ելումուտով կստեղծվի անապահով իրավիճակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը