Ներքին 1 տարի առաջ - 21:48 17-10-2024

Ծակած կոկորդով 42 ոչխար ենք հանել, դեռ պարզ չէ, թե քանիսն են տուժել. Շատվանի բնակիչ

Գայլերի հարձակման հետևանքով Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը կորցրել է իր ոչխարների մեծ մասին, և դեռ պարզ չէ, թե հարձակումից փրկված ոչխարների մնացած մասը արդյոք զերծ մնացե՞լ են գայլերի հասցրած վնասվածքներից, թե՞ ոչ։

Oragir.News-ը կապ հաստատեց Շատվանի վարչական ղեկավարի՝ Արսեն Մինասյանի հետ, ով ասաց, որ ինքը վաղ առավոտից դեպքի վայրում է եղել, և նշեց, որ սա առաջին դեպքն էր, որ նման մասշտաբային հարձակում էր տեղի ունենում։ Հավելեց, որ սա մի կամ 2 գայլի գործ չէ, այլ ենթադրաբար մի ամբողջ ոհմակի, իսկ թե կոնկրետ քանիսն են եղել գայլերը, Արսեն Մինասյանը դժվարացավ պատասխանել։

«Գայլեր են, չես կարող ասել՝ որտեղ, երբ, որ ժամին կլինեն։ Գյուղից դուրս` սարերում, տեսնողներ լինում են գայլերին, բայց գյուղի մեջ որ մտնեին ու այսքան վնաս տային, ոչ մեկը չէր կարող պատկերացնել, և սա առաջին նման դեպքն էր, և ոչ մեկը չի տեսել, թե ինչպես են գայլերը մտել գյուղ»,-ասաց Շատվանի վարչական ղեկավարը։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև գայլերի հարձակումից տուժած ոչխարների տիրոջ Արայիկ Հակոբյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքը մինչ գայլերի հարձակումը ոչխարներին տեսել է 4։20-ի հատվածում, և այդ ժամանակ ոչինչ չի եղել։ 5։13-ի շրջակայքում կրկին մտել է գոմ և տեսածից բարձր գոռացել, և ենթադրում է, որ գայլերը իր ձայնից հնարավոր է փախել են, որովհետև ինքը չի տեսել ոչ մի գայլ։

«140 անասուն 45 րոպեում գայլերը մտնեն վարի տան, խոսելու ուղեղ էլ չի մնացել։ Եվ սա հիմիկվա դրությամբ է 140. դեռ դուրս չենք թողել ոչխարներին։ Վաղը, երբ թողենք դուրս արածելու, կտեսնենք՝ միգուցե գայլը խփել է, բայց չի երևում։ Առավոտյան խփածների մի մասին, որոնց հանել ենք, դեռ կենդանի են․ շուրջ 42 հատ ջոկել, հանել ենք, վաղը որ մտնենք մեջները, նայենք, միգուցե փոքր քերծվածք լինի, բայց ոչխարի կոկորդը ուռած լինի ու բերանից փրփուր գա։ Դա ողջ չի մնա, վերջ, նրա պատմությունը ավարտվեց »,- ասաց Արայիկ Հակոբյանը։

Ինչ վերաբերում էր սպանված ոչխարներին, Oragir.News-ի զրուցակիցը ասաց, որ դրանք այլևս ոչնչի համար պիտանի չեն, տանելու են կենդանիների համար նախատեսված գերեզմանատուն, փոս են փորելու ու թաղելու են։ Արայիկ Հակոբյանը ասաց նաև, որ իրեն թույլ չեն տվել անգամ իր դռան շանը տալ ոչխարին, քանի որ այն կարող է թունավոր լինել, որովհետև միգուցե գայլերը կատաղած են։

Փոխհատուցման հետ կապված դեռ Շատվանի բնակիչը ոչինչ չգիտեր, բայց նշեց, որ քաղաքապետարանից ու շատ այլ մարմիններից իրենց այցելել, նկարել են ամեն ինչ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում Վարդենիս խոշորացված համայնքի Շատվան բնակավայրի բնակիչ Մանվել Հակոբյանը, մտնելով իրենց պատկանող անասնագոմ, հայտնաբերում է իրեն պատկանող մոտ 100-ից ավելի մայրացու ոչխարներին և գառներին՝ սատկած:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում