Մամուլ 1 տարի առաջ - 08:20 17-10-2024

Կոռուպցիան չի վերացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «2018 թվականի նոյեմբերի 19-ին Մարտունու 190-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ ունեցած ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում եւ հրապարակներում, եւ մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ասում էինք, որ կհասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք հոկտեմբերի 2-ին, 40-50 հազար մարդու օգնությամբ հասանք դրան: Հետեւաբար, բոլոր խոստումները, որ տվել ենք հեղափոխական այս փուլի համար, բոլորը կատարված են»:

Իրականում սակայն, Նիկոլ Փաշինյանը այստեղ եւս, պարզապես ստում է։ Նա՝ մինչեւ 2018 թվականին վարչապետ ընտրվելը տվել է հարյուրավոր խոստումներ, մինչդեռ ընդամենը 3-ի մասին է նշել։ Ընդ որում, դրանցից կատարվել է ընդամենը 1-ը՝ հեղափոխությունը։ Արտահերթ ընտրությունների խոստումը ձեւի համար կարելի է համարել կատարված, բովանդակության իմաստով՝ ոչ, քանի որ 21․04․2018թ․ խոստանում էր, որ արտահերթ ընտրություններից առաջ կփոխվի Ընտրական օրենսգիրքը եւ կուսակցությունների մասին օրենքը: Այնինչ ոչ մեկն էլ չփոխվեցին։

Կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի խոստումը եւս տապալվել է. ոչ մի կոռուպցիոներ պատժված չէ, թալանը ժողովրդին չի վերադարձվել։ Այն, որ իշխանության անդամների հարազատները նշանակվում են պաշտոնների, պետական գնումները տեղի են ունենում իշխանության անդամներին փոխկապակցված կամ նրանց հարազատների ընկերություններից, իշխանության ներկայացուցիչները արագ հարստանում են, հենց կոռուպցիա է այս իշխանության օրոք, որը զարգանում է մեծ տեմպերով: Ալեն Սիմոնյանի, Արմեն Փամբուխչյանի, Սուրեն Պապիկյանի եւ մյուսների ունեցվածքի շեշտակի աճը՝ վառ վկայություն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան