Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 16:30 16-10-2024

Հայ մամուլը պետք է անաչառ ու ազնիվ լինի. հարցում

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Հայաստանում նշվում է հայկական մամուլի օրը։ 1794-ի հոկտեմբերի 16-ին Մադրասում (Հնդկաստան) տպագրվել է առաջին հայկական ամսագիրը՝ «Ազդարարը»։ Ի հիշատակ այդ օրվան՝ 2004թ. ապրիլի 22-ին Հայաստանի կառավարությունը որոշել է նշել «Մամուլի աշխատակցի օրը», որը հետո վերանվանվել է Հայ մամուլի օր:

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել՝ «Այսօր Հայ մամուլի օրն է։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է պակասում այսօր մամուլին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ մամուլին պակասում է օբյեկտիվությունը, անաչաառությունը, ազնվությունը։

Եղան նաև դրական արձագանքներ։ «Նորմալ է, առողջ մրցակցություն է»։

Քաղաքացիների մի մասը օգտվելով առիթից, շնորհավորեցին մամուլի աշխատողներին տոնի առթիվ։

Իսկ մի քաղաքացի մամուլի օրվա առիթվ ասաց՝ «Իմ արև՝ որ ձեզ վերացնեն, էս երկիրը սաղ լավ կլինի, ազնվությամբ եմ ասում։ Դուք եք խանգարում։ Հերիք ա էլի, զզվեցրիք»։

Մի անցորդ ցանկություն հայտնեց, որ մամուլի մշակներն ավելի ակտիվ աշխատեն, ավելի լավ լուսաբանումներ ունենան, երկրի իրավիճակը լավ ներկայացնեն։ «Ինչ-որ բան, կարծես՝ չի ասվում, չի մեկնաբանվում, ժողովուրդը շատ է անտեղյակ»,- ասաց նա։

Նշենք նաև, որ Հայ մամուլի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ են հղել ՀԺՄ-ն և ՄԻՊ-ը։ Վերջինս վերահաստատել է իր հանձնառությունը ՄԻՊ մանդատի շրջանակում պաշտպանելու մամուլի ազատ և անխոչընդոտ աշխատանքը, կարևորել է ՄԻՊ աշխատակազմի և լրատվամիջոցների միջև սերտ համագործակցությունը՝ ուղղված հասարակության առավել խոցելի խմբերին առնչվող զգայուն թեմաների պատշաճ լուսաբանման ապահովմանը:

Նշենք նաև, որ ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների կողմից մամուլի աշխատողների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվել վերջին տարիներին։ Դրանց մի մասը մնացել են անպատիժ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին
16:28 Ախուրյանում ասֆալտը 2-3 տարում քանդվում է, գազի խողովակները կան, բայց տներ չեն հասնում․ ավագանու անդամ