Արտաքին 2 տարի առաջ - 23:51 15-10-2024

Իսրայելը նորարարական լուծումներ է փնտրում անօդաչու սարքերի դեմ պայքարելու համար

Իսրայելն արագորեն որոնում և մշակում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նորարարական և տեխնոլոգիական լուծումներ՝ Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից մարտական ​​անօդաչու թռչող սարքերի արձակման ֆոնին, որոնցից մի քանիսին հաջողվում է ներթափանցել երկրի խորքերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը տեղեկացրել է, որ երկրի հարավում գտնվող փորձադաշտում անցկացվել է մրցութային միջոցառում՝ պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Գիլա Գամլիելի և պաշտպանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի ընթացքում իսրայելցի մշակողները ցուցադրել են նորարարական լուծումներ անօդաչու թռչող սարքեր որսալու ոլորտում:

«Մրցույթին մասնակցել են ութ իսրայելական խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Elbit Systems-ը, Rafael-ը և Israel Aerospace Industries-ը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի խափանման համար տեխնոլոգիական լուծումներ ներկայացնող ստարտափներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մասնակիցները ցուցադրել են իրենց անօդաչու թռչող սարքերի որսման համակարգերի նախատիպերը և դրանց հնարավորությունները թռիչքների տարբեր միջակայքերում և բարձրություններում։

Միջոցառման ժամանակ Գալանտն ասել է, որ Իսրայելի համար անօդաչու սարքերի սպառնալիքը գալիս է տարբեր ուղղություններից, քանի որ Իրանը անօդաչու սարքեր է մատակարարում Լիբանանին, Եմենին և Իրաքին, ինչպես նաև ինքն է դրանք գործարկում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը