Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 22:30 15-10-2024

Առանձնատուն, բնակարան, ավտոմեքենա, 21 մլն դրամ եկամուտ. ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։

Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Դավիթ Խաչատուրյանի, նրա կնոջ՝ Ալմաստ Խաչատուրյանի, ինչպես նաև նրանց չափահաս զավակների՝ Մանե և Մհեր Խաչատուրյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք, որ Խաչատուրյանը 2021-2023 թվականներին եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ, 2023թ. հոկտեմբերի 30-ին նշանակվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իսկ այս տարվա մայիսին ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր։ Նա Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հարազատ եղբայրն է։

Որպես անշարժ գույք՝ Դավիթ Խաչատուրյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 առանձնատուն՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ գնված 2010 թվականի հուլիսի 19-ին և 1 բնակարան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ գնված 2021-ի դեկտեմբերի 1-ին։ Տարեվերջին Խաչատուրյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ ՍԴ դատավորը հայտարարագրել է 2004 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա՝ գնված 2014 թվականի ապրիլի 20-ին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Դավիթ Խաչատուրյանի բանկային հաշիվներին 2023-ի սկզբին եղել է 2.968.440 դրամ և 11.110 եվրո, տարեվերջին՝ 2.649.765 դրամ և 11.104 եվրո։ Կանխիկ միջոցներ նա չի հայտարարագրել։

Դատավորի տարեկան եկամուտները կազմել են 19.079.506 դրամ, որից 18.079.506 Բարձրագույն դատական խորհրդից, 1.000.000 դրամն էլ՝ Բուն գիտամշակութային հիմնադրամից ստացած աշխատավարձն է։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17.352.214 դրամ։

Վերջինս իր եկամուտներից 2.230.000 դրամ հատկացրել է ուսման վարձի համար կատարվող վճարումներին։

Դատավորի կինը՝ Ալմաստ Խաչատուրյանը, աշխատում է ՀՀ Կադաստրի կոմիտեում՝ առաջատար մասնագետ։

Ալմաստ Խաչատուրյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։
Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 298.000 դրամ, որը տարեվերջին դարձել է 285.620 դրամ։ Դատավորի կինը նույնպես կանխիկ միջոցներ չի հայտարարագրել։

Ալմաստ Խաչատուրյանը տարեկան եկամուտը կազմել է 2.337.228 դրամ, որը ՀՀ Կադաստրի կոմիտեից ստացած աշխատավարձն է։

Դատավորի զավկները՝ Մհեր և Մանե Խաչատուրյանները, ոչինչ չեն հայտարարագրել։ Ողջ տարվա ընթացքում դատարկ են եղել նաև նրանց բանկային հաշիվները, կանխիկ միջոցներ նույնպես նրանք չեն ունեցել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին