Արտաքին 2 տարի առաջ - 17:24 13-10-2024

Forbes-ը տվյալներ է հրապարակել Հարիսին և Թրամփին աջակցող միլիարդատերերի մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին աջակցում է 76 միլիարդատեր, իսկ նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին՝ 49, հայտնում է Forbes ամսագիրը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ 76 միլիարդատեր աջակցում են Հարրիսին, իսկ 49-ը՝ Թրամփին»,- հայտնում է հրատարակությունը։

Ըստ ամսագրի՝ Հարիսի կողմնակիցների թվում են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, Linkedin սոցցանցի հիմնադիր Ռիդ Հոֆմանը, Facebook-ի համահիմնադիր Դասթին Մոսկովիցը, Google-ի նախկին գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը, կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, Netflix-ի նախագահ Ռիդ Հասթինգսը և Ուկրաինայում տնտեսական վերականգնման հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Պենի Պրիցկերը։

Հրապարակման համաձայն՝ Թրամփը լայն աջակցություն է վայելում ամերիկյան արդյունաբերական մագնատների կողմից, այդ թվում՝ նավթագազային CrownQuest Operating ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմոթի Դաննի, ամերիկյան Home Depot մանրածախ ցանցի համահիմնադիր և նախկին նախագահ Հարոլդ Համմի։

Forbes-ը նաև նշում է, որ որոշ միլիարդատերեր դեռ չեն աջակցել թեկնածուներից որևէ մեկին, այդ թվում՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին