Ավելին 4 տարի առաջ - 12:02 14-05-2022

Բայդենը կրկին վրիպել և Հարիսին ԱՄՆ նախագահ է անվանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին սխալվել և փոխնախագահ Քամալա Հարիսին նախագահ է անվանել։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ամերիկացի նախագահն իր ելույթում խոսել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, նրա կայունության և անվտանգության մասին։
«Սա այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք։ Այդ իսկ պատճառով ես նախագահ Հարիսին խնդրեցի այցելել տարածաշրջան անցած օգոստոսին»,- ասել է նա:
Ջո Բայդենը Կամալա Հարիսին առաջին անգամ Միացյալ Նահանգների նախագահ էր անվանել դեկտեմբերի 17-ին։ Հարավային Կարոլինայի պետական ​​համալսարանի ուսանողների առջև ելույթի ժամանակ նա մի քանի անգամ փոխնախագահին «նախագահ Հարիս» էր անվանել։
Երրորդ անգամ նա Հարիսին նախագահ էր անվանել հունվարին՝ խոսելով նախկին ախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրավման մասին: Եվ չորրորդ անգամ Բայդենը վրիպել էր մարտին՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստման գործընթացի մասին ելույթի ժամանակ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին