Ներքին 1 տարի առաջ - 12:45 13-10-2024

16-ամյա աղջնակն իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցում. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության մարզային վարչություններից մեկին է դիմել նշված մարզի բնակիչ 43-ամյա Արման Ա.-ն և հայտնել, որ իրենց մարզի բնակիչ 17-ամյա Սամվել Հ.-ն սեպտեմբերի 9-ին իր 16-ամյա դստեր հասցեին դպրոցում հաճախակի հնչեցրել է վիրավորական խոսքեր, տվել հայհոյանքներ, ինչպես նաև ցանկացել է հարվածել, ինչի պատճառով իր դուստրը ցանկացել է իր կյանքին վերջ տալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին 16-ամյա աղջիկը տանից դուրս է եկել, իսկ նրա ննջասենյակում պահարանի մեջ հայտնաբերվել է նրա կողմից գրված գրառում՝ «իր կյանքին վերջն տալու մասին»։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը և նրան, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող տղան սովորում են նույն դպրոցում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում