Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:22 09-10-2024

Ամերիաբանկի նոր առաջարկը․ 2 մլն դրամի ներդրումային պորտֆելների խաղարկություն

Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ․ բոլոր հաճախորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 24-ն օնլայն կբացեն բրոքերային հաշիվ MyInvest-ով, կմասնակցեն 1 հատ 1,000,000 և 2 հատ 500,000 ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային պորտֆելների խաղարկությանը։

Նշենք, որ MyInvest-ը միակ հարթակն է ՀՀ ներդրումային շուկայում, որի միջոցով հնարավոր է րոպեների ընթացքում օնլայն բացել բրոքերային հաշիվ և առանց բանկ այցելելու գործարքներ կատարել հայկական, ամերիկյան, եվրոպական և ասիական երկրների բորսաներում, ինչպես նաև արտաբորսայական շուկաներում։

MyInvest-ում հասանելի են 30-ից ավելի շուկաների 30,000 հայկական և միջազգային արժեթղթեր, և հնարավոր է գնել ինչպես բաժնետոմսեր ու պարտատոմսեր, այնպես էլ՝ ETF-ներ ու եվրապարտատոմսեր։ Նույն հարթակի միջոցով տարբեր բիզնեսներ կամ ընկերություններ նաև հնարավորություն ունեն իրականացնելու պարտատոմսերի ու բաժնետոմսերի տեղաբաշխումներ` ներգրավելով նոր ֆինանսական միջոցներ իրենց բիզնեսի զարգացման համար։

Ներկայացնելով MyInvest ներդրումային հարթակը՝ Ամերիաբանկը նաև բացահայտում է լավ ներդրող դառնալու համար անհրաժեշտ հատկանիշները՝ հեռատես, համբերատար, հավասարակշռված, խելացի, համարձակ և հաջողակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի