Ներքին 2 տարի առաջ - 12:10 25-06-2024

Երևանի ավագանին հավանություն տվեց «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում 600 մլն դրամի ներդրումային ծրագրին

Երևանի ավագանին հունիսի 25-ի նիստին հավանություն տվեց «Մաքս մեդ» ընկերության կողմից «Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-ում ներդրումներ կատարելու առաջարկին և թույլատրել Երևանի քաղաքապետին՝ «Մաքս մեդ» ՍՊԸ-ի հետ կնքել նոր համաձայնագիր՝ 2014 թվականի հունիսի 9-ի պայմանագրում ավագանու որոշումից բխող փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Այդ մասին հարցը ավագանու նիստին զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը:

«Առաջարկելու եմ՝ 2025 թվականից սկսած՝ 6 տարվա ընթացքում, կատարել լրացուցիչ 600 միլիոն դրամի ներդրում՝ պայմանագիրը ևս 5 տարով երկարաձգելու նպատակով»,- ասաց նա:

Երևանի ավագանին 44 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայներով հավանություն տվեց առաջարկին:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին