Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:10 08-10-2024

ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել Հնդկաստանի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կայացումը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը՝ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է բժշկական կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով փոխգործակցությանը՝ քննարկելով նաև ուսանողների, հետազոտողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, համատեղ կրթագիտական նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը:

Նշվել է, որ 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել է Հնդկաստանի Հանրապետության շուրջ 2639 քաղաքացի: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այդ թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի կմեծանա: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է նաև ՄԿՈւ ոլորտում համագործակցությունը՝ հաշվի առնելով Հնդկաստանի փորձն այս բնագավառում:

ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հեռանկարները: Դեսպանն ընդգծել է՝ միջբուհական համագործակցության խորացումը ևս կարևոր է:

Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում սահմանված թիրախներին՝ շեշտելով, որ առաջնային է համարվում ՀՀ-ում սովորող օտարերկրյա ուսանողների թվաքանակի աճը։

Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում հնարավոր համագործակցությանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջարկել է դիտարկել տարբեր մարզաձևերում մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական հավաքներ և սեմինարներ, ինչպես նաև երիտասարդական համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ու դեսպանը քննարկել են նաև մշակույթի ոլորտում երկու երկրների համագործակցությանը վերաբորող հարցեր՝ անդրադառնալով, մասնավորապես, Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին և համատեղ ֆիլմարտադրության հնարավորությանը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի