Ներքին 6 ամիս առաջ - 20:37 25-03-2026

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստանի և Սերբիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու ամուր բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ երկկողմ կապերի զարգացումը շարունակում է մնալ կարևոր առաջնահերթություն։ Նախարարը նշել է, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում առկա է համագործակցության զգալի ներուժ, որի լիարժեք իրագործումը կարող է էականորեն նպաստել երկու երկրների միջև կապերի խորացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ձևավորմանը։ Նշվել է, որ հայկական կողմից հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ժաննա Անդրեասյանը, իսկ սերբական կողմից՝ Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը։ Քննարկվել են հանձնաժողովի գործունեության կազմակերպչական հարցերը, ինչպես նաև արդյունավետ աշխատանքի ապահովմանն ուղղված հետագա քայլերը։

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանը մասնակցելու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք «Էքսպո 2027» համաշխարհային ցուցահանդեսին, որտեղ հանդես կգա առանձին տաղավարով։

Կողմերն անդրադարձել են կրթության ոլորտում համագործակցության ակտիվացմանը՝ կարևորելով բուհերի միջև գործընկերության ընդլայնումը, միջազգային փոխանակման և ակադեմիական շարժունության ծրագրերի զարգացումը։ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 14-ից Երևանի պետական համալսարանում իրականացվում է սերբերենի դասավանդում, որն մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում։

Նախարարը նաև առաջարկել է դիտարկել Սերբիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում հայերենի ուսուցման հնարավորությունը:

Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Ցվետկովիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Սերբիայի պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ՝ հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում։

Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում՝ նշելով Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի հյուրընկալման և Հայաստանի փորձի ուսումնասիրման նշանակությունը։

Ընդգծելով բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ դեսպանը տեղեկացրել է, որ «Աշխարհը Սերբիայում» կրթաթոշակային ծրագրի շրջանակում արդեն իսկ հայ ուսանող է սովորում Բելգրադում, և սերբական կողմը շահագրգռված է սովորողների թվի ավելացմամբ։ Ծրագիրը բաց է բոլոր բուհերի և մասնագիտությունների համար՝ բակալավրիատից մինչև ասպիրանտուրա։

Կարևորվել են նաև Սերբիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ավելի քան 30 ծրագրերը, որոնք ուղղված են սպորտային և մշակութային ենթակառուցվածքների բարելավմանը, համայնքային զարգացմանը, կանանց և երեխաների աջակցությանը, ինչպես նաև կանաչ էներգիայի խթանմանը:

Նշվել է, որ Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է մի շարք կարևոր միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և COP17-ը, որոնց շրջանակում ակնկալվում է նաև Սերբիայի բարձր մակարդակի մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցերի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի