Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:18 05-10-2024

ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ինչպե՞ս են դատական համակարգի հետ կապ չունեցող անձինք միանգամից հայտնվում համակարգի բարձր ատյաններում. երբեւէ դատավոր չաշխատած անձը ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել:

ՀՀ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Աշոտ Խաչատրյանի որդին՝ Հայկ Խաչատրյանը, դատական համակարգի հետ կապ չունենալով, 2023 թ. մայիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով (միանգամից) նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Ուսումնասիրելով նրա կենսագրությունը` նկատեցինք, որ նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն է եղել, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի վարիչ է եղել, բայց զրո առնչություն` դատական համակարգի մասով:

Եվ ահա, 2018 թվականի հեղափոխութունից հետո նա ՄԻՊ-ից կտրուկ «թռիչք» է կատարում դատական համակարգ ու 2023թ. մայիսի 15-ին նշանակվում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:

Դատական համակարգում տպավորություն կա, որ Հայկ Խաչատրյանի կարիերայի այդ կտրուկ թռիչքը կապված է այն հանգամանքի հետ, թե քաղաքական իշխանությանը ինչ «ծառայություններ» է մատուցել նրա հայրը՝ ՍԴ փոխնախագահ Աշոտ Խաչատրյանը:

Նա ՍԴ-ում իշխանափոխություն արած գործիչն է՝ որպես ավագ դատավոր: Հենց նրա ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի դատավորները ազատվեցին ՍԴ իրենց աշխատանքից, որպեսզի հեշտությամբ բոլոր խնդրահարույց հարցերը սահմանադրական ճանաչվեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր

Ձեզ գուցե հետաքրքրի