Ներքին 1 տարի առաջ - 12:03 04-10-2024

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Բեյրութ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին պատվիրակության հետ ժամանել է Լիբանան, հայտնում է Mehr գործակալությունը:

Իրանական պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Բեյրութի միջազգային օդանավակայանում:

«Իրանը հաստատակամ է Լիբանանի քաջարի ժողովրդի հետ համերաշխության հարցում», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: