Մամուլ 1 տարի առաջ - 09:00 03-10-2024

ԱԺ նախագահն ու նրա քավորը 14 մլն դրամ են պահանջում օրաթերթից․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.

«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրա շրջապատը թիրախավորել են «Ժողովուրդ» օրաթերթին:

Նա եւ իր որդու քավորը օրաթերթից պահանջում են ընդհանուր 14 մլն դրամի փոխհատուցում:
Ալեն Սիմոնյանը դատական հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ, քանի որ մենք հրապարակել ենք իր եղբոր տնօրինության տակ գտնվող «ԵվրոԱսֆալտ» ընկերության մասին, որը ՀՀ ՏԿԵՆ-ից ստացել էր ճանապարհների կառուցապատման դրամաշնորհ։ Ավելի ուշ պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանը փաստաթղթերով այլեւս այդ ընկերության հետ առնչություն չունի. դուրս է եկել աշխատանքից: Ամենայն հավանականությամբ դա եղել է մամուլի ճնշման ներքո:
Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը այս հրապարակման համար «Ժողովուրդ» օրաթերթից հայցում է 2 մլն դրամի փոխհատուցում:

Իսկ ահա Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանը, որը «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկն էր, այդ ընկերության անունից հայց է ներկայացրել «Ժողովուրդ» օրաթերթի դեմ եւ պահանջում է 12 մլն ՀՀ դրամի փոխհատուցում:

Պատճառը «Ժողովուրդ» օրաթերթի այն հրապարակումն է, որ «Պալլադա Ծաղկաձոր» բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը լուրջ շինարարական խնդիրների առջեւ է կանգնած։
««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ դեռ նախորդ տարի՝ շինության հիմքը փորելիս, պարզվել է, որ շենքի նախատեսած հիմքում՝ մակերեսից 20 եւ ավելի մետր խորության վրա, գետ է հայտնաբերվել, որն էլ խաթարել է շինարարության ընթացքը: Բացի այդ՝ կան նաեւ սողանքներ»:
Կառուցապատող ընկերությունը չէր հերքել, այլ նույն հոդվածում մեկնաբանել էր, որ խնդիր եղել է, հարթվել է:

Նշենք, որ այժմ Էդգար Ավագյանը ոչ մի փաստաթղթով կապ չունի «Պալլադա Ծաղկաձոր» համալիրի հետ, ինչպես Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ «ԵվրոԱսֆալտ» ընկերության հետ: Նրա գործընկերները, թերեւս մամուլի ճնշումներից վախենալով, պահանջել են, որ փաստաթղթերով՝ Էդգար Ավագյանը հեռանա «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ից, բայց հայցերը շարունակում են քննվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կնոջ AM իրավաբանական գրասենյակի պաշտպանությամբ՝ թերեւս մեծ զեղչերով: Տեղեկացնենք նաեւ, որ երկու հայցերն էլ ներկայացված են առանց «Ժողովուրդ»-ի խմբագրությանը հերքման պահանջ ուղարկելու:
Այսինքն՝ այս հայցերի նպատակը ոչ թե արժանապատվության, պատվի վերականգնումն է, կամ հերքման պահանջը, այլ լրատվամիջոցին ֆինանսապես ճնշելը:

Հավելենք, որ ««Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի» դատական նիստի օրն արդեն նշանակված է՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ին, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում Ս. Բաբայանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը քաղաքականություն մտնելու օրվանից՝ 2016 թվականից, հայց է ներկայացրել ընդդեմ մամուլի եւ հասարակական քաղաքական գործիչների, որոնք երբեւէ քննադատել են իրեն:

2020 թվականից ի վեր Սիմոնյանը 25 դատական հայցեր է ներկայացրել հատկապես լրատվամիջոցների, լրագրողների, հասարակական գործիչների, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների դեմ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ