Մամուլ 2 տարի առաջ - 08:20 03-10-2024

Արցախի ԱԺ նախկին նախագահը դեղին քարտ է ստացել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը, որը 44-օրյա պատերազմի տարելիցին Եռաբլուրում շփվել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, հետո էլ լրագրողների մոտ արդարացել, թե իր առողջական վիճակից էին հարցնում, քանի որ ծանր վիրահատություն է տարել, կուսակցության կողմից դեղին քարտ է ստացել։

Մեր տեղեկություններով, դեռ Եռաբլուրում գտնվելու պահին Թովմասյանին են զանգել «Ազատ հայրենիք» կուսակցությունից ու բերման ենթարկել: Ապա կոշտ զրույց են վարել նրա հետ, թե ինչպես էր լեզու թրջում այն մարդկանց հետ, որոնց պատճառով տնազուրկ է դարձել։ Թովմասյանն արդարացել է, թե ընդամենը բարեւել են, իր որպիսությունը հարցրել, բայց թիմում ոմանք այնքան են նյարդայնացել, որ հորդորել են այսուհետ իրենց չբարեւել, եթե Արցախը հանձնողներին բարեւելն իր համար սկզբունքային է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում