Ներքին 2 տարի առաջ - 19:53 02-10-2024

Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրացավ 6 տարին, ինչ Նիկոլը կազմակերպեց և իրագործեց Ազգային ժողովի շրջափակումն, իսկ այնուհետև նաև ամբոխի ներխուժումը ԱԺ տարածք և, ըստ էության, պատգամավորներին հաշվեհարդարով սպառնալով՝ փաստացի ցրեց խորհրդարանը։

Ուղիղ եմ ասում «կազմակերպեց և իրագործեց», որովհետև բացի այն փաստից, որ նա անձամբ էր այնտեղ՝ ելույթներ ունենալով ու բարձրախոսը ձեռքին հրահանգներ տալով, կա ևս մի դրվագ, որ այն ժամանակ աննկատ մնաց. ներխուժումից մոտ 2 շաբաթ առաջ՝ 2018 թվականի սեպտեմբերի 21-ին, Կարապի լճի մոտ Հայկոյի նախընտրական քարոզարշավի եզրափակիչ միտինգին, Նիկոլը շատ թափանցից ակնարկ էր արել, թե. «ԱԺ դարպասները պետք է բացվեն ժողովրդի առաջ»։

Զարմանալիորեն, վերջին 1–2 տարիներին այս մասին ում հետ խոսում եմ, պարզվում է, որ Նիկոլի ծանր հանցագործությունների շարքից այս դրվագի մասին մեծամասնությունը մոռացել է։ Մարդիկ անցնում են ԱԺ-ի զոդած դարպասների մոտով ու մեծ մասը ոչ մի բան չի հիշում։

Հաճախ եմ կրկնում, որ Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում։ ԱԺ ներխուժումը մոռանալը իմ պնդումը հաստատող ևս մեկ օրինակ է. կոլեկտիվ հիշողությունից ջնջված է նիկոլական օկուպացիոն վարչակարգի ամենամեծ հանցագործություններից մեկը։

Սա այն իրադարձություններից է, որոնց մասին անպայման և անդադար պետք է հիշեցնել, որպեսզի կոլեկտիվ հիշողությունից դուրս չմղվի։

Հ.Գ. Հետաքրքիր է, որ ներխուժման պահի լուսանկարներ էլ գրեթե չեն պահպանվել համացանցում, հատուկենտ ֆոտոներ գտա, որտեղ երևում էր, որ նիկոլանք և իրենց մարդիկ ԱԺ տարածքում են»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը