Մամուլ 2 տարի առաջ - 07:31 02-10-2024

Էլ մուկ, էլ ձուկ. ԱԺ աշխատակազմի ղեկավարի մականունը պարզելու հետքերով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, պարզվում է, իր մտերիմ շրջապատում մականուն ունի: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Էրեբունի վարչական շրջանի՝ իր բնակության վայրի հարակից տարածքներում, մտերիմ շրջապատում Դավիթ Առաքելյանին «ձուկ» մականունով են դիմում:

Նրա արդեն նախկին ընկերներից մի քանիսը պատմեցին, որ բոլորը գիտեն, թե Դավիթին ինչպես են դիմում, եւ ինքն էլ վաղուց վատ չի զգում իր մականվան համար:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել է Դավիթ Առաքելյանին եւ հետաքրքրվել՝ ինչի հետեւանքով է այդ մականունն առաջացել, ում կողմից, ինչու են իրեն այդպես բնորոշում եւ ինչպես է վերաբերվում մականվանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը, սակայն, ո’չ հաստատել, ո’չ էլ հերքել է տեղեկությունը:
Ի պատասխան մեր հարցման՝ ԱԺ աշխատակազմից գրել են. ««Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով այն հարցում չի հանդիսանում, քանի որ ուղղված չէ տեղեկություն հանդիսացող որեւէ տվյալի ստացմանը»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էլ «մուկ» մականունով էին դիմում, եւ ինքը՝ Աբրահամյանը, տարիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ իր տատն է իրեն «մուկ» ասել, քանի որ փոքր ժամանակ կոնֆետները թաքուն, «մկան նման կերել է»:
Սակայն Դավիթ Առաքելյանի դեպքում «ձուկ» մականվան մանրամասները պարզել չկարողացանք:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի