Մամուլ 1 տարի առաջ - 08:11 01-10-2024

Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալ. ի՞նչ որոշումներ է նրա վերաբերյալ կայացրել Ազգային հպարտության տրիբունալը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվել էր Ազգային հպարտության հանրային տրիբունալ՝ այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Ազգային հպարտության տրիբունալը ստեղծվել է որպես արտակարգ դատարան՝ քննելու Հայաստանի Հանրապետության հանդեպ կատարած ծանրագույն խախտումներն ու հանցագործությունները, և արդեն իսկ մի քանի որոշումներ է կայացրել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վերաբերյալ: Նախ՝ նշվում է, որ «Նիկոլ Փաշինյանը (այսուհետ՝ մեղադրյալը) բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման»։
Ներկայացնելով մի շարք փաստեր՝ Տրիբունալը միաձայն որոշումներ է կայացրել, մասնավորաբար՝ Նիկոլ Փաշինյանին հայտնել համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, ինչպես նաև համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից։ Տրիբունալը նաև կոչ է անում Նիկոլ Փաշինյանին՝ կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur