Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 12:10 06-02-2025

Սերդուչկային արգելվել է, ոսկու ռեկորդը, քննարկում են տրիբունալը, Ուեսթի աուտիզմը․ Միջազգային մամուլ

Риа Новости -ն գրում է. Զելենսկին արգելել է Անդրեյ Դանիլկոյին, ով հայտնի է Վերկա Սերդուչկա կեղծանունով, Ուկրաինայից դուրս տարբեր միջոցառումների ժամանակ ելույթ ունենալ։ Երգիչը կարող է լքել երկիրը միայն Մշակույթի նախարարության թույլտվությամբ, սակայն նրա հետ պետք է լինի ուղեկցող անձ։ Թույլատրվում է մասնակցել միայն բարեգործական համերգների, որոնց հասույթից միջոցներ կտրամադրվեն Ուկրաինային։

TASS-ը գրում է. Ոսկու գները պատմության մեջ հերթական ռեկորդն են սահմանել։ 1 ունցիայի գինը դարձել է 2900 դոլարը:

The Guardian-ը գրում է. Եվրամիությունը համաձայնություն է տվել հատուկ տրիբունալի ստեղծմանը, որի նպատակն է Վլադիմիր Պուտինին դատել՝ Ուկրաինայի դեմ առանց հիմնավոր պատճառների պատերազմ սկսելու համար։ 37 երկրների փորձագետներ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ մշակում են այս տրիբունալի ստեղծման իրավական հիմքերը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Ուկրաինայի խնդիրը շուտով արդարացի լուծում կստանա։

Daily Mail-ը գրում է. Քանյե Ուեսթը իր նոր հարցազրույցում հայտնել է, որ իր մոտ ախտորոշվել է աուտիզմ։ Ախտորոշման մասին իմացել է կնոջ՝ Բիանկա Սենսորիի շնորհիվ, ով նրա վարքագծում տարօրինակ պահվածք է նկատել և խնդրել, որ այցելի բժշկի։ Ռեփերն ասում է, որ հպարտանում է իր նոր ախտորոշմամբ, որը իրեն դարձնում է առանձնահատուկ։

Այս և միջազգային մամուլի այլ ուշագրավ հրապարակումները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան