Արտաքին 1 տարի առաջ - 20:54 16-09-2024

Բլինկենը զանգահարել է Ալիևին․ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փոխանցում է Tert.am-ը։

Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։

Քննարկել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները, ինչպես նաև հեռախոսազրույցի ընթացքում բարձրացվել է Ադրբեջանում COP29-ի անցկացման հարցը։

Ամենից շատ դիտված