Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:12 16-09-2024

Փաշինյանը շուրջ 2500 ԱԹՍ-ների փոխարեն գնեց ՍՈւ-երը. Մամիջանյան

Ըստ մեր թողած սպառազինությունների պլանի՝ նախատեսված էր գնել շուրջ 2 500 ԱԹՍ, որից շուրջ կեսը պետք է հասներ ՀՀ և ընդունվեր ԶՈՒ-ի շարքեր մինչև 2020թ.-ը. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Մինչդեռ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը եկավ և փոխեց սպառազինությունների գնման պլանը և ԱԹՍ-ների փոխարեն գնեց ՍՈւ կործանիչները, որոնք պատերազմի ընթացքում չեն օգտագործվել։ «Հիմա դրա համար թող գնան ու ներողություն խնդրեն»,-ասաց Մամիջանյանը։

Նա նշեց, որ խոսում են ՄՈԲ ռեսուրսից և անձնակազմի պատրաստվածությունից։ «Էտ նույն անձնակազմն է 2016-ի քառօրյան հաղթել, ինչու «թակ» մի դեպքի դասալքության մասին հաղորդում չկա»,-ասաց նա։

Մամիջանյանը շարունակեց, որ պետք է ներողություն խնդրի, որ հոկտեմբերից զինադադար չի կքնել, և դրանից հետո զոհերն իր անձնական պատասխանատվությունն ունեն։

«Մեկ էլ պահեստների լիուլի լինելու և չլինելու մասին էին խոսում, թիվ չեմ հնչեցնի, բայց կեսից պակասն է օգտագործվել արկերի։ ՀՀ ԶՈւ-ն որևէ սպառազինության խնդիր չի ունեցել, և դա եղել է մեր ձեռքբերված և անվճար ստացած սպառազինության հաշվին»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են