Արտաքին 2 տարի առաջ - 17:37 15-09-2024

Ջրհեղեղ՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, կան զոհեր ու անհետ կորածներ

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում իշխանությունները և կամավորները շարունակում են ջանքերը՝ հաղթահարելու հորդառատ անձրևների և դրա հետևանքով ջրհեղեղների հետևանքները: Փոխանցում է Azatutyun-ը։

Ռումինիայում առնվազն հինգ մարդ է զոհվել, ևս երկուսը համարվում են անհետ կորած։ Չեխիայում չորս անհետ կորած կա, Լեհաստանում մեկ մարդ է խեղդվել։

Արտակարգ իրավիճակների ծառայություններն ուժեղացրել են միջոցառումները Ավստրիայի, Չեխիայի, Լեհաստանի և Ռումինիայի ցածրադիր վայրերում: Լեհաստանում ջրամբարի վարարման հետ կապված կրիտիկական իրավիճակի պատճառով տարհանվել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Մեժիգորզե գյուղի բնակիչները։

Հաղորդվում է տարբեր վայրերում կամուրջների փլուզման մասին, վնասվել են հազարավոր տներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում