Արտաքին 2 տարի առաջ - 11:26 15-09-2024

Գերմանիայի կանցլերը խոստացել է չխնայել «Հյուսիսային հոսքի» պայթյունների մեղավորներին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ցանկանում է, որ Գերմանիայում «Հյուսիսային հոսք» գազատարների վրա հարձակման մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հայտնում է dpa-ն։ Փոխանցում է News.am-ը։

«Սա ահաբեկչություն էր»,- հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բրանդենբուրգում:

«Մենք կոչ ենք անում անվտանգության մարմիններին և Դաշնային դատախազությանը հետաքննություն անցկացնել՝ առանց որևէ մեկի հետ հաշվի նստելու։ Սա հենց այն է, ինչ արվում է։ Ոչինչ չի թաքցվում, դա պետք է պարզ լինի։ Եվ մենք ուզում ենք նրանք, ովքեր դա արել են և եթե մեզ հաջողվի բռնել նրանց, դատարանի առաջ կանգնեն Գերմանիայում։ Կարող եք հույս դնել սրա վրա, և մենք նրանց չենք խնայի»,- հավելել է նա:

Պայթյունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանման երկու «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում: Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի հնարավորությունը։ «Հյոսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG-ն հայտնել է, որ գազատարների վրա արտակարգ իրավիճակն աննախադեպ է, և վերանորոգման ժամկետն անհնար է գնահատել: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել միջազգային ահաբեկչության փաստով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 31-ին հայտնել է, որ «Գազպրոմին» թույլ են տվել ստուգել պայթյունի վայրը, իսկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը զեկուցել է ստուգման մասին։ Պուտինը հայտարարել է, որ գազատարի վրա պայթյունն ակնհայտ ահաբեկչություն է եղել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է