Արտաքին 2 տարի առաջ - 16:15 14-09-2024

Շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին

Շուրջ 20 պետության ղեկավարներ արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին TASS-ին ասել Է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Մենք արդեն ունենք շուրջ 20 հաստատված հրավեր, այսինքն՝ շուրջ 20 երկիր հաստատել է մասնակցությունը Կազանի գագաթնաժողովին՝ առաջնորդների մակարդակով։ Այս ցանկը շարունակում է ընդլայնվել»,- ասել է Ռյաբկովը։

BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է