Ներքին 2 տարի առաջ - 20:52 12-09-2024

Մանկավարժը պնդում է՝ մյուս դատը ևս շահելու ենք․ «Կոկորդիլոս Գարիկի» հովանավորյալը տանուլ տվեց դատը

Oragir.News-ի ընթերցողներից Կարինե Գասպարյանն ահազանգում է, որ նրան 2020 թվականին՝ անաշխատունակության մեջ գտնվելու շրջանում, ազատել են 144 դպրոցի փոխտնօրենի պաշտոնից՝ կիրառելով 2 կարգապահական տույժ։

Նկատենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ գործատուն իրավունք չունի լուծել պայմանագիրը աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածում։ Սակայն տարիներ շարունակ ձգձգվում է այս հարցի դատավարությունը։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Կարինե Գասպարյանի և Արմինե Պողոսյանի գործով դատական նիստն է կայացել։

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Կարինե Գասպարյանը Oragir.News-ի հետ զրուցում մանրամասներ հայտնեց կայացած դատից։

«Մյուս դատը շահելու ենք։ Ամսի 30-ին ևս մեկ դատ կլինի և կգնանք վերականգման դատին։ Անարդարություն է եղել իմ հանդեպ, ինձ ազատել են աշխատանքից անաշխատունակության ժամանակահատվածում։ Նաև ինքը ՔՊ-ական է։ Իրեն օգնում է «Կոկորդիլոս Գարիկը»։ Չկա հիմնավորված աշխատանքային խախտում, որ ինձ հանեին։ Ես հիմա պետք ա վերականգնվեմ այն պաշտոնով, որով ազատվել եմ։ Կրկին լինելու եմ փոխտնօրեն և մաթեմատիկայի ուսուցչուհի։ Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանում գործը անցել և կրկին վերադարձել Վերաքննիչ։ Ժամանակ են սպանում, որ հինգ տարին լրանա»,-ասաց տիկին Կարինեն։

Հիշեցնենք, որ Oragir.News-ի հետ զրույցում տիկին Կարինեն պատմեց, որ երկար տարիներ աշխատել է 144 դպրոցի տնօրեն։ Իսկ թոշակի անցնելուց հետո, զբաղեցրել է փոխտնօրենի պաշտոնը, շարունակել դասավանդել մաթեմատիկա։ Եվ երբ հայտարարվել է տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, նա ևս կոլեկտիվի հետ օգնել է Արմինե Պողոսյանին աշխատանքի անցնել տնօրենի պաշտոնում։ Սակայն պաշտոնը զբաղեցնելուց հետո նորանշանակ տնօրենը պարբերաբար կարգապահական տուժերի է ենթարկել նախկին տնօրենին, ի վերջո՝ ազատել աշխատանքից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը